Արևելյան Ղազախստանի Ժամբիլի անվան դրամայի թատրոն
Արևելյան Ղազախստանի Ժամբիլի անվան դրամայի թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն |
Երկիր | Ղազախստան, Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Գտնվելու վայրը | Ուստ Կամենոգորսկ |
Հիմնադրման ամսաթիվ | հոկտեմբերի 26, 1902 |
Արևելյան Ղազախստանի Ժամբիլի անվան դրամայի թատրոն (ռուս.՝ Восточно-Казахстанский драматический театр им Жамбыла ), մշտական խաղացանկային թատրոն։ Այն գտնվում է Ղազախստանի ամենահին շենքերից մեկում։ Շենքը կառուցվել է 1902 թվականին։ Այն Ուստ-Կամենոգորսկու երկու թատրոններից մեկն է[1]։
Թատրոնի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամբիլի անվան տարածաշրջանային դրամատիկական թատրոնը Ուստ-Կամենոգորսկ քաղաքի ճարտարապետական, պատմական ու մշակութային հուշարձան է։ Այս շենքում տեղի են ունեցել Արևելյան Ղազախստանի համար կարևոր դեր խաղացած շատ իրադարձություններ[2][3]։ Թատրոնի շենքի ազատ ասիմետրիկ ձևավորման և շենքի դիմային ճակատի պլանավորման մեջ շատ մեծ է մոդեռնի ազդեցությունը։ Ճարտարապետական մանրամասների առատությունը (կլոր և կախովի պատուհանները, տանիքի պսակը) շենքը շատ պլաստիկ և արտահայտիչ են դարձնում։ Շենքը կառուցվել է Օ․ Ֆ․ Կոստուրուրինի և այլ աքսորված նարդոդնիկների նախաձեռնությամբ, քաղաքացիների նվիրատվություններով[2]։
1902 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Ժողովրդական տան բացումը (սկզբնական անվանումը), դրանից հետո այն դարձել է քաղաքի հասարակական և մշակութային կյանքի կենտրոն։ Թատրոնի բեմում ներկայացված առաջին պիեսը կոչվել է «Աշխատավորների ավան»։ Նորմալ մասնագիտական թատրոն, որպես այդպիսին գոյություն չուներ, և դրա համար էլ 1935 թվականին քաղաքացիները դիմել են Մ. Ի. Կալինինին` թատերախումբ ձևավորելու խնդրանքով։ Խնդրանքը բավարարվել է, և 1936 թվականի հունվարին Ն․ Գոգոլի «Ամուսնություն» պիեսի բեմադրությամբ բացվել է առաջին թատերաշրջանը։ Թատրոնում կազմակերպվել էր նաև ղազախական դրամատիկական խմբակ։ Խաղացանկում կային Գ. Գրեբենշիկովի «Փառավոր ջիգիտը», Ն. Աննենկովա-Բերնարի «Ամրոց» ներկայացումները։ Տարածաշրջանային թատրոնի կարգավիճակ այն ստացել է նրանից հետո, երբ 1939 թվականին Արևելյան Ղազախստանը դարձել է Արևելյան Ղազախստանի ինքնավար շրջան։ 1941 թվականի հունիսին թատրոնի շենքը մոբիլիզացիայի կենտրոն է դարձել ֆաշիզմի դեմ պայքարող ուժերի համար։ Մեծ Հայրենական պատերազմի և առաջին հետպատերազմյան տասնամյակների տարիները մտել են թատրոնի պատմության մեջ որպես անձնուրաց աշխատանքի և թատերական հերոսությունների շրջան։ Թատրոնի չջեռուցվող, բայց մարդաշատ դահլիճում բեմադրվել են ներկայացումներ ու հնչել են ելույթներ, որոնք օգնել են մարդկանց հավատալ հաղթանակին։ Դրանցից էին «Ռուս մարդիկ», «Լենինգրադի պատերի մոտ», «Հարձակում» և այլ ներկայացումներ։ 1946 թվականի հուլիսին Ուստ-Կամենոգորսկու որոշմամբ շրջանային դրամատիկական թատրոնին տրվել է մեծ ղազախի՝ Ժամբիլի անունը՝ ի նշանավորումն նրա ծննդյան հարյուրամյակի։ Թատրոնի այդ ժամանակվա խաղացանկում մեծ տեղ ունեին ռուսական և արտասահմանյան դասական գործեր։
Ղազախստանի ԽՍՀ-ի վաստակավոր արտիստի պատվավոր կոչումները շնորհվել են թատրոնում երկար տարիներ աշխատող դերասաններ Ա․ Մ․ Մերցին (21.12.1907 - 02.07.1982), Վ․ Ի․ Կրասինսկի-Կրուպենիկովին (09.01.1913 - 18.09.1980), Ի. Ա. Կրյուչկովին (21.12.1914 - 10.03.1985), Ա. Ի․ Վորոբյովին։ 1990 թվականին Ղազախստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում է շնորհվել Ռ. Բ. Վորոբյովին (31.05.1939-27.12.2012), ով 1961 թվականից աշխատել է թատրոնում մինչև իր կյանքի վերջին օրը։ 2000 թվականին Արևելյան Ղազախստանի Ժամբիլի անվան դրամայի թատրոնի հիման վրա ստեղծվել է ղազախական թատերախումբ, որն իր առաջին թատերական շրջանը բացել է Գ. Մուսրեպովի ներկայացմամբ։ Այդ ժամանակից ի վեր թատրոնն ունի երկու` ռուսական և ղազախական խմբեր։
Թատրոնի ստեղծագործական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատերական ստեղծագործական անձնակազմի թատերական արվեստի բնագավառում ստացած մրցանակներ (2010 թվականի հունվարի տվյալներով).
- Տնօրեն Ալենչուկ Վլադիմիր Միխայլովիչ (03.11.1940 թվական — 02.09.2009թվական) պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության Մշակույթի նախարարության «Մշակութային գործիչ» Պատվո նշանով։
- Թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն Ռուստեմ Էսդուլետով (15.08.1978 թվական - 25.11.2009 թվական), Ղազախստանի Հանրապետության կառավարության «Դարին» պետական երիտասարդական մրցանակի դափնեկիր (2008 թվական)։
- Դերասանուհի - Ռաիսա Բորիսովնա Վորոբյովա (1939 թվականի մայիսի 31- 2012 թվականի դեկտեմբերի 27), Ղազախստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (1995 թվական)։
- Ռեժիսոր Օլեգ Պետրովիչ Մացիպուլո, պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարության «Մշակութային գործիչ» կոչումով
- Դերասան Վալերի Կոշկինին շնորհվել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարության «Մշակութային գործիչ» անվանակարգային հուշամեդալ։
- Դերասանուհի Մայա Արգինեկովան արժանացել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարարության պատվավոր «Մշակութային գործիչ» հուշամեդալի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кино-Театр.ru
- ↑ 2,0 2,1 «О дате создания театра в городе Усть-Каменогорске». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Народный Дом (Гос. архив ВКО)(չաշխատող հղում)